ՔՊ գրանցված թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է: Օրերս եւս 10 թեկնածու է ինքնաբացարկ ներկայացրել, չի բացառվում, որ մինչեւ ընտրություն էլի լինեն: Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում «ընտրագրավը» կորցնել: Հիշեցնենք, որ գրանցումից հետո՝ ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել՝ հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ: Իսկ 1000 ընտրիչները, որոնք ՔՊ տարածքայինների անդամներն են, ընտրության օրը՝ ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ-մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։ Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները: Ասում են՝ սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայն կտան, քան մեզ՝ գործող պատգամավորներիս։ Թեկնածուները կարող են միայն ֆեյսբուքյան գրառումներով պատվիրակների քվեն խնդրել, իսկ ով փորձի ծածուկ հանդիպել ընտրիչներին, զգուշացրել են, որ կհեռացվեն ՔՊ-ից: Ի դեպ, արգելել են նաեւ մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելը՝ քվե չտալու խնդրանքով ընտրիչներին դիմելը»։ |

ՌԴ-ն հայտարարել է Սպահանում իր հյուպատոսության փակման մասին
16617:03
«Էփշթեյնի ցանցի մնացյալ անդամները ծրագրում են դավադրություն կազմակերպել ԱՄՆ-ում՝ Իրանին մեղադրելու համար». Լարիջանի
17815:39
«Հայաստան» դաշինքը վաղը կհրապարակի ՀՀ վարչապետի՝ իր թեկնածուի անունը
10015:18
«Մարդիկ ուզում են պատերազմ՝ հանուն ավելի լավ խաղաղության». Նիկոլ Փաշինյան
18414:54
«Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առողջ է և լիովին վերահսկում է երկիրը». Արաղչի
21314:21
«Մեր ինքնիշխանության, հիշողության և պատմական իրավունքի առքուվաճառքն արդեն տեղի է ունեցել». Արմեն Հովասափյան
13513:48
