«Մեր հայրենակիցները նույն իրավիճակում են, բայց տարբեր հասցեներում»․ Մետաքսե Հակոբյան
![]() «ՀՀ-ում կան մարդիկ, որոնք քաղբանտարկյալներ են, քաղբանտարկյալներ են, որովհետև չեն համաձայնվել այս իշխանությունների վարած հանցավոր իշխանությանը։ Բաքվի բանտերում կան հայ գերիներ, պատանդառված հայրենակիցներ․ ստացվում է, որ նույն իրավիճակում են, բայց տարբեր հասցեներում, որովհետև վերաբերմունքը Հայաստանում իշխանության հետ չհամաձայնվող ժողովրդի նկատմամբ նույնն է, ինչոր Բաքվի բանտերում մեր հայրենակիցների վիճակը։ Եթե միջազգային կառույցներն այսքանից հետո շարունակում են պահել լռությունը, սա պարզապես չեզոքություն չէ, արդեն իսկ հանցակից լինել է, անարդարության հետ համաձայնություն է»,- այսօր ԱԺ դիմաց ի աջակցություն քաղբանտարկյալների ՀՀԿ կազմակերպած ակցիայի ժամանակ իր խոսքում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Մարդու իրավունքները մեր տարածաշրջանում կարծես թե դարձել են առևտրի առարկա։ Այսօր Երևանում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը և մենք պարտավոր ենք նրան և նմանատիպ բոլոր դերակատարներին ու կառույցներին հիշեցնել, որ այսպիսի այցերն իմաստ ունեն միայն այն ժամանակ, երբ դրան հետևելու են գործողություններ, ոչ թե մնալուի են թղթերի վրա»,- նշել է արցախցի պատգամավորը։ |

«Եթե Նիկոլը կարծում է, որ ֆիզիկական մեկուսացմամբ կարող է կոտրել Արշակ Սրբազանին, չարաչար սխալվում է»․ Սևակ Խաչատրյան
4312:24
«Արդյոք գնդերեցներին առաջարկվել է գումարի դիմաց միանալ Փաշինյանի օրակարգին». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին
5212:18
«Դատավճիռները ոչ մի նշանակություն չունեն, կարծում եմ՝ նրանք ազատ կարձակվեն»․ Լապշին
8412:10
Մահացել է Վարդան Խաչատրյանը
7511:54
«Ոչինչ չէր խանգարում Նիկոլին՝ ասելու «չեմ կարող սա ընդունել, որովհետև Բաքվի բանտերում պահվում են իմ հայրենակիցները»»․ Վահե Հովհաննիսյան
4911:42
«Ինքն անհավատ մարդ է, ես՝ հավատացյալ». Քրիստինե Պողոսյանը՝ եղբոր գրառման մասին (տեսանյութ)
6611:30
