«Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին». Գառնիկ Դանիելյան
![]() «ՀՀ-ում այլևս ազատ խոսքը քրեականացված է, այն մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատության մեջ, արդեն տևական ժամանակ է արշավ է սկսվել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, անազատության մեջ են սրբազաններ։ Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա այս ամեն ինչի վերաբերյալ։ Այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել։ Մեր կոչն է՝ երկակի ստանդարտներով չառաջնորդվել, հստակ գնահատական տալ Հայաստանում տիրող իրավիճակին, աչք չփակել, խուլ, համր չձևանալ, և դրանով չխրախուսել այս իշխանություններին՝ ռեպրեսիվ համակարգը շարունակելու համար»,- ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Անդրադառնալով Բաքվում պահվող ռազմագերիներին՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է․ «Չի կարելի մրցանակ շնորհել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին՝ խոշտանգելով, իրենց իրավունքները խախատելով և պատանդի կարգավիճակով պահելով բանտում»։ |

««Խոր Վիրապ» արգելավայրին հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է»․ ՇՄՆ
10601:00
Փորձել են հրկիզել ԱԱԾ շենքը (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Պայթյուններ՝ Իրանում (տեսանյութ)
162Երեկ, 23:45
Արամ Ա-ի գլխավորությամբ հրատապ նիստ է անցկացվել
86Երեկ, 23:00
«Ըստ ԿԳՄՍ-ի՝ դպրոցներին գրություն չի ուղարկվել «Փառքի անկյունը» հեռացնելու վերաբերյալ»․ Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 21:06
«Իրանում դպրոցի վրա հարձակումը իրականացվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազայից». ԻՀՊԿ
191Երեկ, 20:51
