«Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի դեռևս չօգտագործված ռեսուրսներից մեկը գտնվում է Բահրեյնում։ Պարսից ծոցի այս միապետությունն ունի շիայական մեծամասնությամբ բնակչություն (մոտ 70 տոկոս), սակայն իշխանությունը պատկանում է սուննի փոքրամասնությանը։ Հենց այս երկրից էին այն կադրերը, որոնցում տեղի բնակիչները ուրախանում էին այստեղ տեղակայված՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ամենամեծ ամերիկյան ռազմակայանին հասցվող իրանական հարվածներից։ Իրանական գրեթե ամենօրյա հարվածները Բահրեյնի տարածքի տարբեր ենթակառուցվածքներին ակնհայտորեն որոշակի ոգևորություն էր առաջացրել տեղի շիաների շրջանում, և հավանաբար կա շիայական հուզումների վտանգ, ինչի պատճառով էլ քիչ առաջ տարածվեց տեղեկատվություն, որ այս պետության իշխանությունները պաշտոնապես արգելում են բոլոր տեսակի փողոցային և հանրային հավաքները։ Ի դեպ, 2011թ., այսպես կոչված, «արաբական գարնանը» Բահրեյնում շիաների շրջանում տեղի ունեցած լայնածավալ հուզումները ճնշվեցին Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի անվտանգության ուժերի՝ այս երկիր մուտքից հետո միայն»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր». Արմեն Պետրոսյան
803:12
«Ադրբեջանի ծրագրերում չեն տեղավորվում Հայաստանում իշխանության փոփոխության սցենարները». Արա Պողոսյան
7602:06
«ԱՄՆ-ն իր քաղաքականությամբ «քանդում» է եվրոպական հարմարավետությունը». Հակոբ Բադալյան
8301:06
«Մերցը գլուխ չի հանում, իսկ Ուկրաինայում անտերություն է». Թրամփ
9700:53
«Արարատ սարը, Հայաստանի նախկին մայրաքաղաքներ Անին ու Կարսը և Նախիջևանը. ինչպես կորցրեցինք». Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 20:06
Թուրքիայի նախագահը հրավիրվել է Երևան
154Երեկ, 18:11
