Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

«Նպատակը Փաշինյանի շրիշակային մակարդակի վարկանիշը բարձրացնելն է»․ Արեգնազ Մանուկյան

114
Երեկ, 23:24
«Նպատակը Փաշինյանի շրիշակային մակարդակի վարկանիշը բարձրացնելն է»․ Արեգնազ Մանուկյան

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի գրառումը. «Հիբրիդային «սոցիոլոգիա»․
Սկզբում եկավ Վենսը, հետո՝ ամերիկյան սոցիոլոգիան։ Երկուսի նպատակն էլ Նիկոլ Փաշինյանի շրիշակային մակարդակի վարկանիշը բարձրացնելն էր։ Սպասվում է նաև Էրդողանի ու Ալիևի քաջալերող քարոզը։
Ինչ մնում է սոցիոլոգիային, ապա ամերիկյան «IRI»-ն ու դրա տեղական փոդրատչի գործընկերը, երևի, հարցումն անցկացրել են «Քաղաքացիական պայմանագրում»։ Դրա համար էլ ՔՊ-ն 20 տոկոսից ավելի է ստացել։
Հիբրիդային պատերազմ կոչվածը հենց սա է, երբ կրակում են նաև «սոցիոլոգիայով»՝ մարդկանց ուղեղները լվանալու և ընտրակեղծիքներին նախապատրաստելու համար։ Բայց դե դա չի օգնելու։ Երևանի ու Գյումրու ընտրություններից առաջ էլ «սոցիոլոգիան» շռնդալից հաղթանակ էր գուժում ՔՊ-ի համար։ Տեսանք, թե ինչ եղավ։
Ընտրության բարձր մասնակցությունը կոչնչացնի ցանկացած «սոցիոլոգիա»»։