«Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնի». Սպիտակ տուն
![]() Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ Իրանը այլևս սպառնալիք չի ներկայացնի, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին կլինի Թեհրանի «անվերապահ կապիտուլյացիան», ինչպես ԱՄՆ նախագահը գրել էր Truth Social սոցիալական ցանցում, հաղորդում է CNN-ը։ «Նախագահը նկատի ունի, որ երբ ինքը՝ որպես Միացյալ Նահանգների զինված ուժերի գլխավոր հրամանատար, որոշի, որ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար և «Էպիկական ցասում» գործողության նպատակները լիովին իրականացված են, ապա Իրանը, ըստ էության, կգտնվի անվերապահ կապիտուլյացիայի վիճակում, անկախ նրանից՝ ինքն է դա ասում, թե ոչ», - լրագրողներին ասել է Լևիթը։ Նա հավելել է, որ Թեհրանում այժմ «շատ մարդիկ չկան», ովքեր կարող են որոշել երկրի դիրքորոշումը, քանի որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը «ամբողջությամբ վերացրել են նախկին ահաբեկչական ռեժիմի ավելի քան 50 առաջնորդների, այդ թվում՝ հենց Գերագույն առաջնորդին»։ |

Մեղրիի քաղաքապետին և՛ մեղադրում են, և՛ աջակցում․ «Հրապարակ»
1509:06
«Եթե չլինեին կադրային սպաները, չէր լինելու բանակ, հետևաբար՝ հաղթանակներ»․ Արթուր Դանիելյան
4609:00
«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
13301:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
10400:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
18700:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10600:18
