Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
463
Շաբաթ, 07 մարտի, 2026 թ., 00:09
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ, հայտնում է Կրեմլը։ «Ռուսաստանի նախագահը կրկին խորին ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի, նրա ընտանիքի անդամների և երկրի ռազմական ու քաղաքական ղեկավարության անդամների սպանության, ինչպես նաև Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան զինված ագրեսիայի հետևանքով բազմաթիվ քաղաքացիական զոհերի կապակցությամբ», - ասվում է հայտարարության մեջ։ Կրեմլը նշել է, որ վերահաստատվել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և քաղաքական ու դիվանագիտական կարգավորման ուղուն հնարավորինս շուտ վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։ |

«Հավաքական ընդդիմությունը շանս չունի արտահերթում, եթե հանրաքվե լինի, կողմ է քվեարկելու»․ Գոռ Մադոյան
10618:00
«Հիշում է Քիմ Քարդաշյանի ծննդյան տարեդարձը, իսկ հիշո՞ւմ է, որ ճակատագրական տարիներին եղել է Հայաստանի նախագահ»․ Հակոբ Բադալյան
9017:42
«Ի՞նչ ֆոկուս արեցին նիկոլենք՝ ձգձգելով դատական ակտի հրապարակումը»․ Կարեն Վրթանեսյան
10417:36
«Տպավորություն է, որ «մոլորվելը» դառնում է անվտանգության միջադեպերի բացատրություն»․ Վահագն Սարոյան
12017:24
«Ֆրանսիայի իշխանությունները կարգելեն այն ցույցերը, որոնք կազմակերպված չեն արհմիությունների կողմից»․ Մակրոն
13617:19
««Հայաստան» դաշինքի վրա հույս դնել չի կարող»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
11517:12
