«Սպիտակ տունը հասկանում է Թրամփի հայտարարության «պրոբլեմատիկությունը»». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Տարօրինակ Թրամպն ու Սպիտակ տունը: Սպիտակ տունը հայտարարել է, թե «անվերապահ կապիտուլյացիա» նշանակում է, որ նախագահը ինքը կորոշի, թե երբ է, որ Իրանն արդեն չի ներկայացնում սպառնալիք: Սպիտակ տան այս պարզաբանումը հաջորդում է Թրամպի հայտարարությանը, թե չի ընդունի ոչ մի այլ պայմանավորվածություն, Իրանի «անվերապահ կապիտուլյացիայից» բացի: Թրամպի ահա այդ հայտարարությունից հետո Սպիտակ տունը տարածում է պարզաբանում, թե ինչ է նշանակում «անվերապահ կապիտուլյացիա»: Իսկ պարզաբանման հանգամանքը վկայում է, որ Սպիտակ տունը հասկանում է Թրամպի հայտարարության «պրոբլեմատիկությունը»: Որովհետեւ «անվերապահ կապիտուլյացիան» կարծես թե բոլոր ողջախոհ, բանական մարդկանց մոտ ունի մեկ ասոցիացիա կամ ընկալում՝ երբ դիմացինը պարզապես հանձնվում է մյուսի «ողորմածությանն» ու տնօրինմանը: Մինչդեռ, այն, ինչ պարզաբանում է արդեն Սպիտակ տունը՝ Թրամպից հետո, ունի բացարձակապես այլ իմաստ. նախագահն ինքը կորոշի, թե երբ Իրանը չի ներկայացնում այլեւս սպառնալիք: Իսկ դա նշանակում է, որ Թրամպը օրինակ վաղը կարող է հայտարարել, թե Իրանն այլեւս չի ներկայացնում որեւէ սպառնալիք, որովհետեւ բոլոր կարողությունները ոչնչացված են: Հասկանում եք, թե ինչ սկզբունքային տարբերություն կա «անվերապահ կապիտուլյացիա» արտահայտության տրամաբանական ընկալման, ու Սպիտակ տան պարզաբանման միջեւ: Իսկ դա հետաքրքիր է, որ Թրամպի այդ հայտարարությունից հետո Սպիտակ տունը որոշում է «լղոզել» այն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այս երիտասարդի պուճուր ամբիցիաների պատճառով կարող է փուռը նետվել ՀՀ-ի գոյությունը»․ Աղասի Ենոքյան
6902:06
«Շատերը կարող են ընդդիմադիրի կոստյում հագնել ու տարածել կեղծ թեզեր»․ Տիգրան Քոչարյան
9601:06
Իրանի իշխանությունները պատրաստ են քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները
23000:52
«Փաշինյանը փաստացի մտել է «վա բանկի» փուլ»․ Արմեն Հովասափյան
8100:36
«Սպանության գործն ընթանում է ի սկզբանե թելադրված սցենարով»․ Մանե Թանդիլյան
8600:12
«Բարձր նշաձողով տեսլական է պետք, ոչ թե գայկեք ձգելով՝ փող «քերելու» ռազմավարություն»․ Վահրամ Մարտիրոսյան
9100:00
