Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.

«Ուրացող հոգևորականներին ՊՆ-ում բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկում»․ Տեր Զարեհ Աշուրյան

195
Չորեքշաբթի, 04 փետրվարի, 2026 թ., 23:42
«Ուրացող հոգևորականներին ՊՆ-ում բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկում»․ Տեր Զարեհ Աշուրյան

Տեր Զարեհ Աշուրյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարևոր է իմանալ։ Փորձում են կաշառել հոգևորականներին։ Եթե այդպես չէ, թող հերքեն»։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նշել է․ «Այսօր պարզվեց, որ ՊՆ-ում փակելով գնդերեցների ծառայությունը՝ այլընտրանքային ձև են գտել այդ բացը լրացնելու համար․ բոլոր ուրացող, կարգալույծ եղած հոգևորականներին և բանակում ծառայող այն հոգևորականներին, ովքեր միացել են Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանը, առաջարկում են պաշտոններ ՊՆ-ում՝ մայորի հաստիքով, 700 հազար դրամ աշխատավարձով․․․ Այսինքն՝ անգամ պետական բյուջեից հովանավորում են իրենց եկեղեցահալած օրակարգը, կաշառք են առաջարկում և այդ կաշառքին օրինական տեսք են տալիս՝ ՊՆ-ում բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկելով որպես գնդերեցներ»։