Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան

69
Այսօր, 10:54
«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ուղերձը» խորագրով: «Մեսրոպ Մաշտոցը, հայոց գրերը ստեղծելուց հետո, այդ գրերով առաջինը գրել է Աստվածաշնչի առակների գրքի առաջին առակի հետևյալ կտորը. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները…»: Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը։ Ես շատ եմ մտածել այդ մասին և իմ եզրակացությունն այն է, որ 405թ․ Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026թ․ և մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով և մտածելով, մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհ»-ը չգրվի»,- ասել է վարչապետը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան