ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մինչ «Գևորգ Պապոյան և մյուսներ» իշխանական անսամբլը վերջին շրջանում 24/7 ռեժիմով ագրեսիվ քարոզչություն է անում, թե եթե ՔՊ-ն չլինի, TRIPP-ը չի լինի, հետևաբար, խաղաղություն չի լինի, Հայաստանը կդառնա ծայրագավառ, ու ընտրողին մոլորեցնում են, թե Հայաստանի անվտանգության հարցն առնվազն 99 տարով լուծված է, քանի որ ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է Հայաստանի 41 կիլոմետրանոց տարածքը, որտեղով պետք է անցնի Թրամփի ուղին, երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել: Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։ Իսկ Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին՝ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք՝ ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա՝ գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
