«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան
![]() ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է տարածել՝ «Հանրապետության լեռնային առանձին մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ» գրառմամբ․ «Այսօր առավոտյան առանձին շրջաններում, մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության գրեթե ողջ տարածում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում կտեղա ձյուն, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում՝ ձնախառն անձրև և անձրև։ Մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում ստասվում է ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի՝ ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելությամբ։ Վարորդներին կոչ ենք նշված հատվածներում երթևեկել միայն ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 15-16-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին Հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»: Աղբյուրը` Գագիկ Սուրենյան |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12
