«Միջերկրածովյան ուղղությամբ կարող են կուտակվել լուրջ լիցքեր». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որ Հունաստանն Էգեյան ծովի կղզիներում ստեղծում է հակաիրավական իրավիճակ: Կիպրոսի բրիտանական ռազմակայաններին Իրանի հարվածից հետո Հունաստանը «Պատրիոտ» համակարգեր է տեղակայել Էգեյան ծովի Կերպե կղզում: Դա դուր չի եկել Թուրքիային, որը նշում է, թե այդ կղզին հունական իրավասության ներքո է ապառազմականացվածության պայմանով՝ համաձայն Լոզանի և Փարիզի պայմանագրերի: Ըստ Անկարայի, կղզում ռազմական տեղակայումները հակաիրավական են: Այստեղ տեղին է ուշադրության արժանացնել մի հանգամանք, որի մասին տեղեկություն տարածվեց օրեր առաջ: Ցավոք, լրահոսի ինտենսիվության շրջանակում չհասցրի անդրադառնալ այդ տեղեկությանը, սակայն ներկայիս ծավալումները ևս մի պատեհ առիթ են դրա համար: Մի քանի օր առաջ, երբ թվում է, թե Իրանի շուրջ է ծավալվում գլխավոր համաշխարհային ռազմական թատերաբեմը, Թուրքիան կայացնում է որոշում՝ Հյուսիսային Կիպրոսում տեղակայել Ֆ-16 կործանիչների խմբաքանակ՝ Հյուսիսային Կիպրոսի անվտանգությունն ու պաշտպանությունը ուժեղացնելու համար: Համաշխարհային գլխավոր ռազմական թատերաբեմը Ծոցն է, Մերձավոր Արևելքը, Թուրքիայի ուղղությամբ հենց այդ թատերաբեմից է գնում երկու բալիստիկ հրթիռ, բայց Անկարան ռազմական ուշադրությունը ցուցադրաբար կենտրոնացնում է Միջերկրածովյան ուղղությամբ: Այսօր Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրությունը՝ Հունաստանի գործողությունների հակաիրավականության վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Միջերկրածովյան ուղղությամբ կարող են կուտակվել լուրջ լիցքեր: Եվ այդ համատեքստում ուշադրության արժանի մյուս հանգամանքը այն է, որ Մերձավոր Արևելքում գործընկեր կամ դաշնակից երկրներին Իրանի հրթիռներից պաշտպանելու պատրվակով Ֆրանսիան հյուսիսային ջրերից դեպի միջերկրածովյան ռեգիոն է տեղափոխում իր Շարլ դե Գոլ ավիակիրը: Իսկ Ֆրանսիան ու Հունաստանը միջերկրածովյան ռեգիոնում գործում են կողք կողքի: Ուզում եմ հիշեցնել, որ տարիներ առաջ ընդհուպ ծագում էր ֆրանս-թուրքական ռազմական բախում, երբ Անկարան ու Աթենքը վիճարկում էին Էգեյան ծովում իրենց դիրքերն ու իրավունքները: Ի վերջո, շատ կարևոր է նկատել նաև Հունաստան-Կիպրոս- Իսրայել գիծը, որ ձևավորվել է վերջին տարիներին, և որը այդ թվում միջերկրածովյան ռեգիոնում նավթագազային պաշարների հավակնության գիծ է, լինելով մարտահրավեր Անկարայի հավակնությունների դեմ: Այդ մեծ պատկերի ֆոնին Թուրքիայի ՊՆ հայտարարությունը գործնականում կարող է լինել նախանշան, որ միջերկրածովյան ռեգիոնում արշալույսները կարող են դադարել լինել խաղաղ, առավել և Ծոցի պատերազմի ֆոնին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Վարդան Ոսկանյանը՝ Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
9901:06
«Ցույց տվեք ամերիկա-սիոնիստական ուժերի թաքստոցները, որ ժողովուրդը չտուժի»․ Աբոլֆազլ Շեքարչի
15400:55
«Նախիջևանի Սահմանադրությունից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները»․ Հրանուշ Խառատյան
8800:06
«Երբևէ որևէ մեկի հետ չեմ ունեցել Հայ դատի մասին քննարկում»․ Մարիա Կարապետյան
104Երեկ, 23:30
«Արցախի դրոշն ապամոնտաժվել է, քանի որ վտանգ էր ներկայացնում»․ Վաղարշապատի քաղաքապետարան
114Երեկ, 23:18
«Փաշինյանը ՀՀ ընտրական գործընթացի անմիջական խաղացող է դարձրել Թուրքիային ու Ադրբեջանին»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
99Երեկ, 22:54
