Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Նա, ով արգելում է հիշել Արցախը, Ցեղասպանությունը, վաղը կարգելի հիշել քեզ»․ Արթուր Խաչիկյան

84
Այսօր, 11:12
«Նա, ով արգելում է հիշել Արցախը, Ցեղասպանությունը, վաղը կարգելի հիշել քեզ»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նա, ով արգելում է հիշել Արցախը, ով արգելում է հիշել Ցեղասպանությունը, վաղը կարգելի հիշել քեզ։
Նա, ով երեկ արցախցիներին խոստանում էր, թե նրանց անվտանգությանը ոչինչ չի սպառնում, թե կլինի խաղաղ լուծում, թե պետք է ընդամենն իջեցնել նշաձողը, իսկ հետո խաբեց ու լքեց նրանց, վաղը կլքի նաև քեզ։
Նա, ով խոստանում էր չհանձնել միջանցքը, իսկ հետո հանձնեց այն, վաղը կհանձնի նաև քեզ։
Ստամոքսով մի՛ մտածիր և մի՛ հավատա խաբեբաներին։ Մտածի՛ր գլխով։ Որովհետև մարդը չի փոխվում. խաբեբան ու դավաճանը կմնա խաբեբա ու դավաճան։ Նա, ով խաբեց ու դավաճանեց երեկ, կխաբի ու կդավաճանի նաև վաղը։ Եվ դավաճանված արցախցի երեխաների ու կանանց տեղում դո՛ւ ես հայտնվելու։ Սեղանի տակ չե՛ս թաքնվի»։

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան