«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն
![]() Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը մահացել է։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել է X-ի իր էջում։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի մի քանի զինծառայողներ նույնպես վնասվածքներ են ստացել։ Մակրոնը նշել է, որ Իրաքում ֆրանսիացի զինվորականների ներկայությունն իրականացվում է ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրերի շրջանակներում: Ընդ որում, նա շեշտել է, որ պատերազմն Իրանում «չի կարող արդարացում ծառայել նման հարձակումների համար»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիացի 6 զինծառայողներ վիրավորվել են Իրաքի Էրբիլ նահանգում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Ըստ տեղեկությունների՝ հարձակումն ուղղված էր Էրբիլի մոտակայքում գտնվող քրդական ռազմանականացված կազմավորումների ճամբարի վրա։ SHAFAQ News-ի հաղորդմամբ, հարձակման է ենթարկվել քրդական ջոկատների և ֆրանսիական ուժերի համատեղ բազան: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
