Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է գերազանցել իր իսկ սահմանած ստի, մանիպուլյացիաների ռեկորդները». Ոսկան Սարգսյան

72
Այսօր, 03:12
«Նիկոլ Փաշինյանը շարունակում է գերազանցել իր իսկ սահմանած ստի, մանիպուլյացիաների ռեկորդները». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է 250 քառակուսի տարածք, Փաշինյանն ասում է՝ հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է․ «Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների։ Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները․․․ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսն իրականացված է»։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է գերազանցել իր իսկ սահմանած ստի, մանիպուլյացիաների ռեկորդները, իրականում մեծ «նվաճումների» ենք հասել Հայաստանի ինքնիշխանության աննախադեպ թուլացման, դարավոր թշնամու առաջ կռանալու առումներով։ 2020 թվականից հետո Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սահմանագոտուց մոտ 250 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ ամրություններ է կառուցել, Ադրբեջանը թույլ չտվեց մեր տարածքում՝ Երասխում մետաղաձուլական ձեռնարկություն կառուցել, իսկ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում է՝ «Մենք ենք տերը մեր երկրի»»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան