Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակից

113
Այսօր, 21:12
Կարապետյանի աջակիցներից շատերն ավելի քան 8 ժամ է չեն հեռանում դատարանի բակից

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը և փաստաբան Արամ Վարդևանյանը դատարանի բակում գտնվող աջակիցներին կոչ արեցին տուն գնալ՝ հաշվի առնելով, որ հայտնի չէ, թե երբ կավարտվի դատական նիստը։

Չնայած հնչած կոչերին, աջակիցներից շատերը շարունակում են մնալ դատարանի բակում և սպասել դատարանի որոշմանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։