Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում». հարց՝ Կարեն Կարապետյանին

80
Այսօր, 18:00
«Ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում». հարց՝ Կարեն Կարապետյանին

Երևանի Թբիլիսյան խճուղում և հարակից թաղամասերում հավաքվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի աջակիցները:

Այստեղ է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Ձեզ բազմաթիվ հարցեր կան ուղղված. Ինչ եք խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ՁՊՎ-ում, երբ որ ՀՀ-ի առջև կան ծառացած բազմաթիվ խնդիրներ, երբ Հայաստանը կորցրեց Արցախը, դուք որևիցէ կերպ չարձագանքեցիք. դուք ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում», «կաշկանդվա՞ծ եք»,- հարցեր ուղղվեցին Կարեն Կարապետյանին, բայց նա չպատասխանեց՝ նշելով, որ մեկ օր հարցազրույց կտա:

Իսկ, թե արդյոք աջակցո՞ւմ է Սամվել Կարապետյանին , Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Այո՛, աջակցում եմ Սամվել Կարապետյանին, միանշանակ»:

«Ինչ-որ վախեր ունե՞ք, որի պատճառով չեք խոսում». հարց՝ Կարեն Կարապետյանին