«ԱՄՆ-ում սինագոգի վրա հարձակվողն ընտանիքի անդամներին կորցրել էր Լիբանանին Իսրայելի հարվածի հետևանքով»․ #FoxNews
![]() ԱՄՆ Միչիգան նահանգում գտնվող սինագոգի վրա հարձակված անձը՝ ծնունդով լիբանանցի 41-ամյա Այման Մոհամադ Ղազալին է, որը Իսրայելի հարվածի հետևանքով կորցրել է իր ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում կատարելով Դիրբորն Հայթսի քաղաքապետին։ «Այս ամսվա սկզբին նա կորցրել է ընտանիքի մի քանի անդամների, այդ թվում՝ իր զարմուհուն և զարմիկին, Լիբանանում գտնվող իրենց տանը Իսրայելի հարվածի հետևանքով»,- հաղորդել է լրատվամիջոցը։ Իսկ CBS News-ը հղում կատարելով իր աղբյուրին նշել է, որ հարվածի հետևանքով սպանվել են Ղազալիի երկու եղբայները և նրանց երկու երեխաները։ Նշենք, որ մարտի 12-ին անհայտ անձը բեռնատարով մխրճվել է սինագոգի մեջ և կրակոցներ արձակել։ Միջադեպը տեղի է ունեցել Ուեսթ Բլումֆիլդ քաղաքում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կասկածյալը սպանվել է, իսկ նրա մեքենայում պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։ |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
