Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Պատերազմն Իրանում շարունակվում է, էսկալացիան՝ խորանում». Արթուր Խաչիկյան

53
Այսօր, 16:54
«Պատերազմն Իրանում շարունակվում է, էսկալացիան՝ խորանում». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակվում են Իրանի զանգվածային ռմբակոծությունները, հարվածի տակ են հայտնվում նավահանգիստներ, նավեր և քաղաքացիական օբյեկտներ։
12 օրվա ընթացքում Իրանում սպանվել է 1350 մարդ։
Նավթավերամշակման գործարանների ռմբակոծման հետևանքով տեղի է ունեցել օդի, ջրի և սննդամթերքի քիմիական աղտոտում։
Առողջության համար վնասակար թանձր ծուխն ու մուրը տարածվում են Թեհրանում։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Լիբանանում և Իրանում կիրառվում է «կրկնակի հարվածի» (double tap) ռազմավարությունը, երբ առաջին հարվածից հետո, որին զոհ են գնում առաջին տուժածները, երկրորդ հարվածն է հասցվում նրանց, ովքեր գալիս են օգնության։
Պենտագոնը հայտնում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ ուժերը հարվածել են մոտ 6000 թիրախի Իրանում և վնասել կամ ոչնչացրել են 90 իրանական նավ (ավելի քան 60 նավ և ավելի քան 30 ականակիր)։
Նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է Ալի Խամենեիի ընտանիքի դեմ իրականացված նախնական հարձակման ժամանակ։ Նոր առաջնորդն արձակել է իր առաջին ֆեթվան (կրոնական հրամանագիրը)՝ հաստատելով պայքարը շարունակելու Իրանի վճռականությունը և սպառնալով էսկալացիայով, հատուցմամբ և պատերազմը տարածաշրջանի այլ երկրներ, ինչպիսիք են Եմենը, Իրաքը և Լիբանանը, տեղափոխելով։
Պարսից ծոցում հարվածների են ենթարկվում նավթավերամշակման գործարաններ, լցանավեր, օդանավակայաններ և քաղաքացիական օբյեկտներ։ Հարվածների են ենթարկվել Բահրեյնի և Քուվեյթի օդանավակայանները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի նավթահանքերը, երկու պայթյուն է գրանցվել Դուբայում և հարձակում՝ Օմանի վրա։ Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմաբազաները նույնպես թիրախավորվում են. հաղորդվում է վիրավոր ֆրանսիացի և ամերիկացի զինծառայողների մասին։ Իրաքի օդային տարածքում ամերիկյան լիցքավորիչ ինքնաթիռ է խոցվել։
Պատերազմի առաջին 6 օրերն արժեցել են 11,3 միլիարդ դոլար՝ օրական մոտ 2 միլիարդ, չհաշված զորքերի տեղակայման ծախսերը։
Պենտագոնի հետաքննությունը հաստատել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը Մինաբի դպրոցում 168 երեխայի և 14 ուսուցչի սպանության համար, ինչի վերաբերյալ Թրամփը ստել էր։
46 դեմոկրատ սենատորներ նամակ են հղել Փիթ Հեգսեթին՝ պահանջելով հետաքննություն անցկացնել և կոչ անելով պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Դպրոցի շենքը թիրախների ցանկում է եղել. ԱՄՆ-ն և Իսրայելն ամբողջ Իրանում հազարավոր թիրախներ ընտրելու համար ապավինում են ծրագրային ապահովմանը։
Իսրայելը շարունակում է Լիբանանի ռմբակոծությունները. սպանվել է 630 մարդ, որոնցից 90-ը՝ երեխա։ Լիբանանում արդեն 816,000 փախստական է հաշվառվել։
Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի Կարմիր մահիկի բուժեղբայրներին, որոնք եկել էին մարդկանց օգնության, և սպանել նրանցից մեկին։ Այս մարտավարությունը կոչվում է «կրկնակի հարված»։
Գազայում շարունակվում են պաղեստինցիների սպանությունները, Իսրայելը հարվածում է փախստականների ճամբարներին։
Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումներն Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ պետությունների վրա նույնպես շարունակվում են։
Միջազգային էներգետիկ գործակալությունը ռազմավարական պահուստից 400 միլիարդ բարել նավթ է բաց թողել շուկա։
ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը) հայտարարել է. սպասեք նավթի գնի՝ 200 դոլար մեկ բարելի դիմաց, ոչ մի լիտր նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով։
Նյու Հեմփշիրում նահանգի Ներկայացուցիչների պալատի լրացուցիչ ընտրություններում դեմոկրատ թեկնածուն հաղթել է հանրապետականին։ Արդեն 26 ընտրատեղամասերում դեմոկրատները հաղթում են հանրապետականներին։ Սա նշան է առ այն, որ հանրապետականները կարող են հսկայական կորուստներ կրել 2026 թվականի աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններում»:

Աղբյուրը`   Արթուր Խաչիկյան