«Նախարարն ասում է՝ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»․ Անուշ Պողոսյան
![]() «Այսօր բուժաշխատողին ասում են՝ եթե չես ուզում աշխատել ավելի ցածր աշխատավարձով, դիմում գրիր և գնա, նաև՝ հանկարծ սոցիալական ցանցերում բողոք պարունակող գրառումներ չանես, միայն գովիր նախարարին, գովելը խրախուսվում է։ Առողջապահության նախարարն ասում է, որ սիրում է բուժաշխատողներին, սակայն այդ սիրով նրանք ոչ կարողանում են վարկերը մարել, ոչ ապրել»,- այսօր ԱԺ-ում բուժաշխատողների աշխատավարձերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։ «Եթե ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահն ասում էր՝ բարձրագույն կրթություն չունեմ, բայց իմ անցած տարիների մեջ սեր կա, առողջապահության նախարարն ասում է՝ աշխատավարձ չկա, բայց ես ձեզ սիրում եմ։ Այսօր ակնկալվում էր կառուցողական քննարկում, սակայն համակարգի պատասխանատուները չեն մասնակցում քննարկմանը, դրանով փաստում են, որ իշխանականները բոյկոտում են բժշկի ձայնը»,- հավելեց Պողոսյանը։ |

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
7111:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
138Երեկ, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
11912.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
13510.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
18707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
19607.09.2026, 14:12
