Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.

«Միջնորդել են 1 ամսով երկարացնել տնային կալանքը». Արամ Վարդևանյան

74
Այսօր, 19:12
«Միջնորդել են 1 ամսով երկարացնել տնային կալանքը». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը ընդմիջվել է և կշարունակվի 20:00-ին:

«Այսօր ժամը 12-ից քննությունը սկվել է: Միջնորդությունը վերաբերում է տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն: Հիմքերը և հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց: Նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Վարդևանյանը: Նա ընդգծել է, որ Սամվել Կարապետյանի թե՛ 7 ամիս տևած կալանքը, թե՛ 2 ամիս տևած տնային կալանքը ոչ մի անհրաժեշտ հիմնավորում չունեն: «Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում: Այլևս այս քրեական վարույթը զուտ մի պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ: Այս միջնորդությունը այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրանց խաթարմանը, որովհետև այն ժամկետը՝ 1 ամսով, որով խնդրում են, որ տնային կալանքը երկարաձգվի, ուղիղ միջամտում է քաղաքական պրոցեսներին»,- նշել փաստաբանը:

«Միջնորդել են 1 ամսով երկարացնել տնային կալանքը». Արամ Վարդևանյան