«Եթե Իրանում հաստատվի ԱՄՆ-ի իշխանություն, «TRIPP» ուղին կարող է կորցնել իր արդիականությունը». Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։ Սակայն, ըստ իս՝ մի կարևոր ռիսկային սցենար դուրս է մնացել ուշադրությունից, և դա ուղղակիորեն առնչվում է այդքան գովազդվող «TRIPP» ուղուն։ Եթե, Աստված մի արասցե, պատերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա այդ ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ողջ տարածքը կվերածվի «TRIPP»-ի, իսկ Սյունիքով ճանապարհն այլևս անհրաժեշտ կլինի միայն Բաքվին և Անկարային միմյանց միջև Նախիջևանով կապ հաստատելու համար՝ ընդ որում, արդեն առանց իրանական զսպող ներկայության։ Հետևաբար, որքան էլ միգուցե պարադոքսալ թվա, նույնիսկ «TRIPP»-ի՝ Հայաստանում կողմնակիցների շահերից չի բխում Իրանի պարտությունը»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
