«Թեհրանը որևէ կերպ մտադիր չէ Թրամփին տալ իրավիճակից ելքի հնարավորություն». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ կարծես թե մտադիր է 5000 ծովային հետեւակ ներգրավել Մերձավոր Արեւելք, նաեւ լրացուցիչ նավեր: Ինչո՞ւ: Չէ՞ որ Թրամպն ու Հեգսեթը հայտարարում են, որ ջախջախել են Իրանին: Էլ ինչի՞ համար է պետք 5000 ծովային հետեւակը: Թե՞ համարում են, որ Իրանի դիմադրությունը թուլացրել են բավարար եւ կարող են մտածել ընդհուպ դեսանտ իջեցնելու մասին: Բարդ է ասել: Հնարավոր է, որ Թրամպը փորձում է այդ կերպ հոգեբանական ճնշում բանեցնել Իրանի վրա, որպեսզի Թեհրանը նվազեցնի իր բանակցային նշաձողերն ու համաձայնի ընդունել «ջախջախումն» ու հնարավորություն տա Թրամպին դուրս գալ պատերազմից: Բայց, Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը: Այն ժամանակ Թեհրանը համաձայնեց ընդունել Թրամպի մոտեցումը, հայտարարել, որ միջուկային ծրագիրը ոչնչացված է, ու այդպիսով դադարեցնել պատերազմը: Հիմա թերեւս Իրանը համարում է, որ սխալվել է ընդունելով այդ մոտեցումը: Այժմ կարծես թե Թեհրանը որեւէ կերպ մտադիր չէ Թրամպին տալ իրավիճակից ելքի հնարավորություն, եւ դնում է կոշտ պայմաններ՝ միջուկային ամբողջ ցիկլի իրավունք, փոխհատուցում վնասների համար, եւ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմակայանների տեղակայման չեղարկում: Ընդ որում, կարծում եմ փոխհատուցման ներքո Իրանը նկատի է առնում Հորմուզի նեղուցի նկատմամբ իր վերահսկող դիրքի ֆորմալացում, այսինքն փողի գանձում նեղուցով անցնելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
