Երևան`   +6 °C
Այսօր`   Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.

«Ոմանց թվում է, թե ՌԴ ղեկավարությունն օր ու գիշեր մտածում է՝ ինչպես ՀՀ-ին մտցնի Միութենական պետություն»․ Հայկ Այվազյան

77
Այսօր, 09:00
«Ոմանց թվում է, թե ՌԴ ղեկավարությունն օր ու գիշեր մտածում է՝ ինչպես ՀՀ-ին մտցնի Միութենական պետություն»․ Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում ոմանց թվում է, որ Ռուսաստանի ղեկավարությունն օր ու գիշեր մտածում է, թե ինչպես Հայաստանին ժամ առաջ մտցնի Միութենական պետության կազմ։
Այնինչ Ռուսաստանը նման նպատակներ ոչ միայն չունի, այլ այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն իրեն նաև ձեռնտու չի։
Միութենական պետությունը ինքնիշխան պետություններից բաղկացած միություն է, որը տնտեսական (սպառման հսկայական շուկա և այլն), ռազմական (միջուկային անձրևանոց, միջուկային զենք և այլն) արտոնություններից բացի նաև մեծ պատասխանատվություն է, այն է՝ լինել կարևոր պատասխանատու պետություն հետխորհրդային տարածքը ՆԱՏՕ-ի ապակայունացնող քաղաքականությունից պաշտպանելու գործում։
Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանը, ոչ պաշտոնական, ոչ էլ հավաքական քաղաքական մտքի մակարդակով, չի համապատասխանում նման պատասխանատու պետության չափանիշներին։
Այսինքն, այսօրվա Հայաստանի մուտքը Միութենական պետություն միայն բեռ է Ռուսաստանի համար։ Միութենական պետության մեջ Ռուսաստանին անհրաժեշտ են ինքնիշխան պետություններ, այլ ոչ թե Արևմուտքին սպասարկող գաղութներ։
Իհարկե կգա այն օրը, երբ ողջ Հարավային Կովկասն է մտնելու Միութենական պետության կազմ։
Սակայն դա ապագայի հարց է»։

Աղբյուրը`   Հայկ Այվազյան