Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ
![]() Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը հայտնում է․ «ԿԱԹՈՂԻԿՈՍԱՐԱՆԸ ՄՆԱՅՈՒՆ ԿԱՊԻ ՄԷՋ Է ՄԻՋԻՆ ԱՐԵՒԵԼՔԻ ԱՅԼ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒ ԿԱՐԳԻՆ ԻՐԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԵՏ Այսօր ևս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շարուանկելով իր կապերը Միջին Արևելքի մէջ հաստատուած մեր համայնքներուն հետ, հեռաձայնային խօսակցութիւն ունեցաւ Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի և Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեանի և Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա֊ատենապետ Գրիգոր Մահսերեճեանի հետ։ Յիշեալ շրջաններէն ներս ընդհանուր անապահովութիւնն ու անորոշութիւնը կը շարունակուի։ Նորին Սրբութիւնը նաև հեռաձայնային կապեր ստացաւ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանէն, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Յովսէփ Աւետեանէն և Նոր Ջուղայի առաջնորդական տեղապահ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանէն։ Փոխանցուած տեղեկութիւններուն համաձայն, վտանգալից կացութիւնը կը շարուանկուի Իրանի բոլոր շրջաններէն ներս։ Նշենք, որ Թեհրանի թեմը կցեալ յայտարարութիւնը տարածած է՝ ուղղուած համայնքի անդամներուն»,- հայտնում են Կաթողիկոսարանից: Աղբյուրը` Կիլիկիա TV |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12
