Ընտրախախտների որսը ՔՊ-ում շարունակվում է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Իշխող «Քաղպայմանագրում» զեղծարարների որսը շարունակվում է․ խոսքը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը ձևավորելու նպատակով անցկացված ներկուսակցական ընտրությունների ժամանակ կատարված խախտումների մասին է: Հիշեցնենք, որ կուսակցության առաջնորդն արգելել էր քարոզարշավ անել և ուղղորդել ՔՊ ընտրիչներին, որոնք հիմնականում շարքային կուսակցականներ էին՝ 1000 հոգի: Սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ որոշ թեկնածուներ չեն ենթարկվել՝ ուղղորդել են պատվիրակներին, և նրանց հաջողվել է բարձր ձայներ հավաքել ու ցուցակի բարձր տեղերում՝ 50-յակում հանգրվանել։ Արդեն տեղեկացրել ենք, որ, վարչության որոշմամբ, ցուցակից հեռացվել են առաջին 50 ընտրյալների շարքերում հայտնված նախկին ՔՊ-ական պատգամավոր՝ փարաքարցի Կարեն Գրիգորյանը, գործող պատգամավոր՝ սյունեցի Դավիթ Դանիելյանը։ Կասկածյալների շարքում է նաև Վայոց Ձորի մարզպետի խորհրդական, Վայքի տարածքային կառույցի անդամ Հայկ Ավագյանը, որն ընտրությունների արդյունքներով 50-րդն է, սակայն կանանց պարտադիր քվոտան լրացնելու համար տեղը զիջել է կանանց և «ուրախ ավտոբուսի պասաժիրների» հետ մարզային այցերին չի մասնակցում։ Այցերին մասնակցում է առաջին 50 հոգին: Չնայած այն փաստին, որ Ավագյանն արդեն 50-յակի մեջ չէ, կուսակցությունից որոշել են նրան ևս մեղադրյալի աթոռին նստեցնել․ երեկ նա վարչություն է կանչվել և կուսակտիվի հարցերին ու մեղադրանքներին պատասխանել՝ ինչպե՞ս կարող էիր այդքան ձայն հավաքել և եզրափակել պատվավոր 50-յակը։ Մինչ այս պահը Ավագյանի դեմ կարծես ապացույցներ չկան, ուստի վարչությունը վերջնական որոշում, Ավագյանի վստահեցմամբ, չի ընդունել: Թեպետ մեր աղբյուրներն ասում են, որ նրա հարցն էլ է վճռված, և նրան էլ են հեռացնելու ցուցակից։ Կուսակցությունում կասկածներ ունեն Ձեր ստացած ձայների մասով, գուցե Դուք է՞լ եք ուղղորդել պատվիրակներին, որ Ձեր օգտին քվեարկեն։ «Դուք մասնագիտական հարցադրումներով ուզում եք ինչ-որ բան իմանալ, բայց այս պահի դրությամբ ես չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել, մինչև կուսակցության հետ չքննարկեմ։ Ինձ թույլ տվեք՝ Ձեր հարցերին չպատասխանեմ, քանի որ կուսակցության կողմից չկա համապատասխան թույլատվություն, որ ես լրագրողի հետ տվյալ հարցը, որ դեռ օդում կախված է, այսինքն՝ դրանք զուտ լրատվական միջոցներում տեղեկատվություն են սփռվել, և ես չեմ կարող դրանց մասին խոսել»: Այսինքն, Ձեր մասով չկա՞ն կասկածներ։ «Չկա որոշում, ոչ մի բան չկա»: Դուք ուղղորդումնե՞ր եք արել, զեղծարարություններ, Ձեր կուսակիցներն են նման տեղեկություններ տարածել: «Կուսակցությունից ով նման բան է ասում, խնդրում եմ՝ այդ մարդուց էլ հետաքրքրվեք ու նյութը հրապարակեք, ես մինչև չխոսեմ կուսակցության աշխատակազմի ղեկավարի հետ, չեմ կարող Ձեզ պատասխանել: Այո, կանանց քվոտայի տեղերի բաշխման արդյունքում ես դուրս եմ մղվել 50-ից, բայց չգիտեմ՝ ես որ տեղում եմ։ Եվ հետո՝ ինչո՞ւ պիտի կասկածի տեղիք տան իմ ձայները, եթե ես ընդամենը 4․5 ամիս առաջ էլ այսքան ձայն եմ հավաքել, ուղիղ նույն քվեն եմ տարել վերահսկողության հանձնաժողովի ընտրությունների ժամանակ։ Ուստի նման հարց էս պահի դրությամբ, իմ հետ կապված, չկա»,- ասաց Ավագյանը: Իսկ բացառո՞ւմ եք, որ կլինի։ «Ես շա՞տ գիտեմ՝ ինչ կարա լինի, իսկ Դուք գիտե՞ք՝ մի րոպե հետո Ձեր հետ ինչ կարա լինի, Աստծու գործերն անկանխատեսելի են»»։ |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
