Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին և ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։ Ասում են՝ մեկ-երկու նման դեպքի մասին են նախարարին զեկուցել, նա էլ որոշել է ստուգել, թե որքանով են ճիշտ այդ լուրերը: Մեր աղբյուրն ասում է, որ զինվորական համազգեստով վարորդներին պարեկները կանգնեցնում են և, կատարելով Պապիկյանի հրահանգը, ստուգում վկայականի առկայությունը: Եվ այդ գործընթացը դժգոհության ալիք է բարձրացրել զինվորականների շրջանում, որոնք էլ ահազանգել են մեզ: Նրանք նոստալգիկ հիշողությունների մեջ են ընկել, թե անցյալում ինչ հարգանք ու սեր կար զինվորականների նկատմամբ, որ անգամ ԳԱԻ-ի տեսուչներն էին զինվորական համազգեստ տեսնելիս պատիվ տալիս ու ճանապարհում իրենց, որովհետև հայրենիքի պաշտպանների նկատմամբ հարգանք կար»։ |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12
