Սպասվում են տեղումներ
![]() Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 14-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի բարձրադիր գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում կտեղա ձյուն, առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, ուղեկցվելով բքով և ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին կդիտվի մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Մարտի 14-ին սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-17-ին՝ անձրևի տեսքով։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում՝ Մարտի 14-ին, 17-ին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 15-16-ին առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ավտոճանապարհներին՝ մերկասառույց։ Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-16-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևան քաղաքի մարտի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 24.0°C (2023թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: |

«405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:54
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը շարքից հանվել է, վերադառնում է ԱՄՆ»․ Զոլֆաղարի
7310:33
«Ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին, Ազատությո՛ւն Հայաստանին»․ ֆլեշմոբ՝ Երևանում
4510:24
«Առանձին հատվածներում ձյան տեղումները կուղեկցվեն բքով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6109:48
«Մահացել է Իրաքում բազայի վրա հարձակումից վիրավորված ֆրանսիացի զինծառայողներից մեկը»․ Մակրոն (տեսանյութ)
11909:37
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10607:12


