«1 միլիոն դրամ կտրամադրվի նաև մարզերում բնակվող 100 տարեկան քաղաքացիներին»․ Արսեն Թորոսյան
![]() ՀՀ կառավարության որոշմամբ՝ 100 տարին լրացած կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվելու է 1 մլն դրամ միանվագ աջակցություն։
«ՀՀ-ում 100 տարին լրացած քաղաքացիներին 1 մլն դրամ տրամադրելու որոշումով փորձել ենք ինչ-որ չափով արդարություն մտցնել, որովհետև Երևանի ավագանու որոշումով մենք ունեինք այդ կարգավորումը Երևանի քաղաքացիների համար և մի փոքր անարդար էր դա մարզային բնակիչների համար»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Մենք այդ հարցը լուծել ենք և հույս ունենք, որ մեր շատ քաղաքացիներ երկար կյանք կունենան՝ անկախ այս կարգավորումից»,-նշեց նախարարը։ Այս պահին 100 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող 71 քաղաքացի կա, որոնցից 42-ը՝ մարզերում, և այս կարգավորումը, ըստ էության, մարզերում բնակվողների համար է գործելու, ինչպես նաև առաջիկայում 100 տարեկան դարձող քաղաքացիների համար։ |

«Ժամանակն է Լուսին լայնածավալ վերադարձի». Իլոն Մասկ
6800:06
Հայտնի է Վենսի՝ Երևան և Բաքու այցի ժամանակացույցը
51Երեկ, 23:48
Վենսի այցի ընթացքում Երևանում հավաք կկազմակերպվի գերիների ազատ արձակման պահանջով
83Երեկ, 22:36
«Նույն երկրում առաջարկում են, որ 16 տարեկանը մասնակցի ընտրություններին, բայց զրկվի սոցցանցեր մուտքից». Գոռ Մադոյան
82Երեկ, 22:24
Վաշինգթոնը և Կիևը քննարկել են Ուկրաինայում կայանալիք ընտրությունների ժամանակացույցը. #Reuters
138Երեկ, 21:18
«Անիմաստ վատնած միջոցներ». Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
115Երեկ, 20:48
