Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ.

«Մինչև ԱԺ ընտրություններն Ադրբեջանը խաղաղություն է խաղալու»․ Ոսկան Սարգսյան

64
Այսօր, 16:42
«Մինչև ԱԺ ընտրություններն Ադրբեջանը խաղաղություն է խաղալու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք էր 5 հազար զոհով, հազարավոր վիրավորներով, բազում գերիներով ու անհետ կորածներով Արցախը հանձնել, առանց կռիվ կամ կռվով Հայաստանի սահմանամերձ 250 քառակուսի կիլոմետր տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ, գաղտնի ընթացակարգով, միակողմանի կերպով Կիրանցի հողերը, Բերքաբերի ու Կիրանց-Բաղանիս հատվածի 30 տարվա ամրացված դիրքերը հանձնել, որ Իլհամ Ալիևը ու Նիկոլ Փաշինյանը Արաբստանում խաղաղության մրցանակ ստանան։ 44-օրյա պատերազմից 5 տարի և 3 ամիս անց խաղաղության պայմանագիր կնքված չէ, Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անել, Արցախում ոչնչացնել հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը, հակահայկական քարոզչություն անել, պետականորեն ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը, պահանջում է փոխել սահմանադրությունը, պահանջում է 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը Արևմտյան Ադրբեջան», դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական սփյուռքին, իսկ դուք ասում եք՝ Ադրբեջանի հետ խաղաղություն է հաստատվել։ Այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու: Մինչև հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններն Ադրբեջանը խաղաղություն է խաղալու, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, ու դրանից հետո Հայաստանին ավելի ծանր պահանջներ է ներկայացնելու, որոնք Նիկոլ Փաշինյանը հեզ ու խոնարհ կերպով ընդունելու է։ Ցեղասպանություն տեսած, Արցախ կորցրած ազգը չի կարող մորթվող ոչխարի նման միամիտ ու դյուրահավատ լինել»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան