«Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե բանակցություններ են, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Այս պահին Իրանի և ԱՄՆ-ի միջև ոչ թե ընթանում են բանակցություններ, այլ շփումներ բանակցություններ անցկացնելու մասին։ Դատելով առկա տեղեկատվական արտահոսքերից՝ պաշտոնական Թեհրանն այս փուլում ձգտում է հնարավոր բանակցությունները սահմանափակել նախ՝ բացառապես Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ օրակարգով, չանդրադառնալով ո՛չ հրթիռային ծրագրին, ո՛չ էլ տարածաշրջանային իրանական արբանյակ ուժերի խնդրին, երկրորդը՝ այդ բանակցությունները վարել միայն երկկողմ՝ Իրան-ԱՄՆ ձևաչափով, բացառելով այլ տարածաշրջանային դերակատարների մասնակցությունը և երրորդը՝ դրանք անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Օմանի մայրաքաղաքում, Թուրքիային լրացուցիչ կշիռ հաղորդելը բացառելով, և բանակցությունները դարձնելով անցյալ տարի 12-օրյա պատերազմից առաջ տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցային ընդհատված գործընթացի հերթական փուլ։ Թե որքանով Իրանին կհաջողվի հասնել այս նպատակներին, պարզ կլինի առաջիկա օրերին, սակայն ակնհայտ է, որ նույնիսկ աշխարհի ամենահզոր գերտերության ռազմական մշտական սպառնալիքի պայմաններում իրանցիներն իրականացնում են դիվանագիտական այնպիսի հաշվարկված և բարդ աշխատանք, որը միտված է նաև բանակցություններից առաջ ապահովելու այս երկրի հեռագնա կենսական շահերը»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Oգտվողը ՔՊ-ականներն են, որոնց հայտարարագրերը պայթում են փքվածությունից»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
1801:06
«Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում»․ Սերոբ Խաչատրյան
8300:06
«Բաքվի նվերը Փաշինյանին, որը պետական և ռազմավարական տեսանկյունից թակարդ է»․ Սուրեն Սուրենյանց
68Երեկ, 23:54
«ՀՀ-ին պետք է ոչ թե ժողովրդավարության իմիտացիա, այլ իրական ժողովրդավարություն»․ Մհեր Մելքոնյան
56Երեկ, 23:30
«Հոգևորականների դեմ դատական համակարգի կիրառումը մերկացնում է իշխանության վախը»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
68Երեկ, 23:12
«Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ»․ Նազելի Բաղդասարյան
101Երեկ, 22:18
