Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել». «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական գործուղմանն էլ է մեկնելու իր «լյուբիմչիկ» պատգամավորների ուղեկցությամբ։ Նա այսօր եռօրյա այցով Մոսկվա է մեկնում։ Պատվիրակության կազմում են նրան մշտապես ուղեկցող Հասմիկ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը և Վաղարշակ Հակոբյանը, որն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն է։ Եվս 7 հոգի աշխատակազմից են։ Իր հակառուսական հայտարարություններով հայտնի Ալեն Սիմոնյանն այցից հաշված օրեր առաջ «զադնի է դրել» երբեմնի կոշտ ձևակերպումներից։ Նախօրեին հարցազրույցում նա լրագրողին հորդորել է «հիբրիդային պատերազմ» ձևակերպումից հրաժարվել, քանի որ «պատերազմ»-ը լավ տերմին չէ, և չի կրկնել ՔՊ-ական հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որն իր վերջին ասուլիսում անդրադարձել է ՀՀ իշխանությունների մտադրություններին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ Արեւմուտքից փող պոկելու և ռուսների դեմ հակաքարոզչություն իրականացնելու հարցերին»: |

«Ալիևը Թրամփից բացի աշխարհում միակ առաջնորդն է, ով իսկապես լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ»․ Վենս
4212:49
«Մարդիկ հասկանում են, որ Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել». Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին
1412:48
«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
7311:33
«Իրանն աշխատում է գործարքի առաջարկի վրա, բայց լիովին չի վստահում ԱՄՆ-ին»․ Արաղչի
11111:20
«ՆԱՏՕ-ական բանակում կոշիկները գունային տարբեր երանգներ են ունենում». Սուրեն Պապիկյան (տեսանյութ)
6711:00
«4-5 սպա է կանգնած, ամեն մեկի հագին տարբեր բատինկա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6810:42
