Ընտրությունը կայանալու է ՔՊ գրասենյակում. «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է. «Փետրվարի 12-ից կմեկնարկեն ՔՊ նախընտրական ընտրությունները, որոնք կընթանան եռօրյա ժամկետում: Բոլոր մարզերի և Երևանի ՔՊ տարածքային կառույցների անդամները՝ ՔՊ համաժողովի պատվիրակները, էտապ-էտապ ընտրություն կկատարեն, որպեսզի ձեւավորեն ՔՊ նախընտրական ցուցակը։ Ընտրությունը կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում։ Պատվիրակները հերթով կգան գրասենյակ եւ առաջադրված ու ՔՊ վարչության կողմից գրանցված 280 թեկնածուից ընտրություն կկատարեն 50 թեկնածուի օգտին: Ապա ցուցակը կձևավորվի ռեյտինգային կարգով՝ ըստ հավաքված ձայների։ Շատ ձայներ հավաքած անձինք՝ ցուցակի վերևի հատվածում: Եռօրյա ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո կրկին օր կսահմանեն, որպեսզի այս անգամ էլ առաջին 50 թեկնածուի միջև ընտրեն, նաև՝ վարչապետի թեկնածուին, որից հետո մարտին համաժողով կհրավիրեն, որը կհաստատի համաժողովի ընտրած ցուցակը։ ՔՊ-ում բոլորը շունչները պահած սպասում են փետրվարի 12-15-ին․ բանն այն է, որ Փաշինյանն անգամ ամենամտերիմներին երաշխիք չի տվել, որ իրենք կունենան իրենց տեղը, բոլորին ասվել է՝ գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»: |

«Oգտվողը ՔՊ-ականներն են, որոնց հայտարարագրերը պայթում են փքվածությունից»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
1801:06
«Կա՞ աշխարհում մեկ այլ երկիր, որի Հանրային ալիքը սոցիալական ցանցերի գովազդ է անում»․ Սերոբ Խաչատրյան
8300:06
«Բաքվի նվերը Փաշինյանին, որը պետական և ռազմավարական տեսանկյունից թակարդ է»․ Սուրեն Սուրենյանց
68Երեկ, 23:54
«ՀՀ-ին պետք է ոչ թե ժողովրդավարության իմիտացիա, այլ իրական ժողովրդավարություն»․ Մհեր Մելքոնյան
56Երեկ, 23:30
«Հոգևորականների դեմ դատական համակարգի կիրառումը մերկացնում է իշխանության վախը»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
68Երեկ, 23:12
«Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ»․ Նազելի Բաղդասարյան
101Երեկ, 22:18
