«Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»․ Սերժ Սարգսյան
![]() «Մենք ՀԱՊԿ-ի անդամ երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, արևմտյան երկրներից էլ ենք սպառազինություն գնել ու ստացել, Չինաստանից և այլ երկրներից էլ»,- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքների վերաբերյալ դիտարկմանը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե տարբեր երկրներ խուսափել են Հայաստանին զենք վաճառելուց՝ մտավախություն ունենալով, որ այն կտեղակայվի ՀՀ սուվերեն տարածքից դուրս, ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ դա համարում է գործընթացի չիմացության արդյունք և ընդգծեց․ «Վատ պարողին ինչ-որ բան խանգարում է»։ Նրա խոսքով՝ ցանկացած երկրից, որտեղից զենք է ձեռք բերվում համապատասխան հավաստիացում է տրվում զենքերի տեղակայման և կիրառման նպատակների մասին։ «Մինչև 2018թ․ մենք այդ զենքերը չէի՞նք օգտագործում ինքնապաշտպանության համար, չէինք տանո՞ւմ Արցախ։ Այսինքն՝ չիմացության արդյունք է այն, ինչ որ ինքը խոսում է»,- պարզաբանեց Սարգսյանը։ |

«Պետք է ընդունել, որ Հայաստանը և ռեգիոնը որոշակի կարևորություն ներկայացնում են ԱՄՆ-ի համար». Ռոբերտ Անանյան
9303:06
«Երևանը ներգրավվում է արդեն իսկ ձևավորված քաղաքական տրամաբանության շրջանակում». Սուրեն Սուրենյանց
9401:06
«Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մտահոգված են Մոսկվայից բխող սպառնալիքով». Ֆինլանդիայի նախագահ
13000:27
«Ադրբեջանը երբեք չի դառնա բախումների ասպարեզ». Իլհամ Ալիևը՝ ԱՄՆ-ի պատվիրակությանը
94Երեկ, 23:42
«Ի՞նչ է մատուցվում պաշտոնական պրոպագանդայի մակարդակով». Հակոբ Բադալյան
85Երեկ, 23:30
«Իրանի շուրջ խնդիրները շատ ավելի լավ են բացատրում Վենսի այցի ժամանակահատվածը»․ Փոլ Գոբլ
197Երեկ, 22:43
