«Չեմ կարող ասել, որ նա գործակալ է, բայց որ ամբողջը մխտռեց ու փչացրեց, սա միանշանակ է». Սերժ Սարգսյան
![]() «Ես չեմ կարող ասել, որ նա գործակալ է, մինչև չիմանամ, չտեսնեմ փաստաթուղթ, չտեսնեմ ապացույցներ։ Բայց որ նա ամբողջը մխտառեց, փչացրեց, սա միանշանակ է»,- այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը գործակալ է, ինչո՞ւ իր նախագահության տարիներին չի կարողացել այդ վտանգը կանխել։ «Դուք փորձում եք ինձ պրովոկացիայի ենթարկել, ես ո՞նց ասեմ, որ թուրքական գործակալ է, եթե ձեռքիս տակ փաստաթուղթ չկա․․․ Ես իր գործողություններում հանցակազմ պարունակելու մասին չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել բազմաթիվ խախտումների մասին՝ և՛ Սահմանադրության, և՛ Հայաստանի Հանրապետության օրենքների։ Հիմա դուք բնորոշեք, այդտեղ հանցակազմ կա՞, դավաճանություն կա՞, գործակալի մասնակցություն կա՞, թե՞ չէ, ինքներդ որոշեք»,- նշեց Սարգսյանը։ |

Օմանում մեկնարկել են ԱՄՆ-Իրան բանակցությունները
4013:04
«Կոռուպցիոն ի՞նչ գործարքների մեջ եք, որի մասին ակնարկեց Նիկոլ Փաշինյանը». լրագրողը՝ Հայկ Սարգսյանին (տեսանյութ)
5112:42
«Նիկոլի ընդդիմությունը վաղուց իր օրակարգից հանել է իշխանափոխությունը»․ Նարեկ Մալյան
5112:30
«Ասում են՝ անլրջացնում եք պաշտպանության ոլորտը, երբ մասնակցում եք վարչաբենդին». լրագրողը՝ Սուրեն Պապիկյանին (տեսանյութ)
5812:00
Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8211:06
Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ
10310:42
