«Չթողեցին բանակը խաղաղության երաշխավոր լինի, TRIPP-ն ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել»․ Սերժ Սարգսյան
![]() «Ես մինչև վերջ չգիտեմ, թե TRIPP-ն ինչ է»,- այս մասին այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես ոչ մի բան չեմ հասկացել, հասկացել եմ, որ ադրբեջանցիները դա անվանում են միջանցք, թուրքերը անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասը անվանում է միջանցք, իսկ ՀՀ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք կամ երաշխավոր, կամ խաչմերուկ, կամ այլ հնարած բաներ։ Բայց, ինչպես հայտնի է, իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո, երկու ամիս հետո կփոխվեն, բոլորովին հակառակը կլինի։ Իրենց ասածով չենք կարող շարժվել»,-ընդգծեց Սարգսյանը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք TRIPP նախագծում ռիսկեր տեսնում է, Սարգսյանը պատասխանեց. «Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այդ ժամանակ կասեմ՝ ռիսկեր տեսնում եմ, թե ոչ»։ «Չթողեցին, որ հայկական բանակը խաղաղության երաշխավոր լինի, էդ փաստաթուղթն ի՞նչ խաղաղության երաշխավոր կարող է լինել։ Տնտեսական հարաբերությունները, ցանկացած տնտեսական գործունեություն կարող է ինչ-որ չափով նպաստել խաղաղությանը, բայց խաղաղության երաշխիք չի կարող լինել։ Խաղաղության երաշխիք կարող են լինել միայն ու միայն այն կառույցները, որոնք դրա վրա ազդելու մեծ ունակություն ունեն»։ |

Ակցիաներ Երևանում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2911:24
«ԱՄՆ-ն զինամթերքի անսահմանափակ պաշարներ ունի և շատ ժամանակ»․ Թրամփ
7511:09
Վաղարշակ Հարությունյանը կգլխավորի Ռեֆորմիստների կուսակցության նախընտրական ցուցակը (տեսանյութ)
4510:42
«Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների վրա»․ Տիգրան Աբրահամյան
6710:00
«Ժողովրդին թալանելով միլիոնատեր դարձածները պիտի դուրս շպրտվեն խորհրդարանից». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)
6209:42
ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ»
9109:18
