Երևան`   +1 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Ադրբեջանական բենզինի միֆը. սա պարզ նախընտրական խաբկանք է»․ Նարեկ Մանթաշյան

74
Երեկ, 22:54
«Ադրբեջանական բենզինի միֆը. սա պարզ նախընտրական խաբկանք է»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանական քարոզչությունը հայ հասարակությանը փորձում է կերակրել ստով՝ ադրբեջանական բենզինը կիջեցնի հայկական շուկայում վառելիքի գինը:
Սա պարզ նախընտրական խաբկանք է, քանի որ.
1. Հայաստանի վառելիքի պահանջմունքի ընդամենը 0.5%-ն է ներկրվել Ադրբեջանից և հետևաբար դա չէր կարող որևէ ազդեցություն ունենալ շուկայում գնի վրա:
2. Ադրբեջանն ինքը վառելիքի ամբողջական սպառման տեսանկյունից ինքնաբավ երկիր չէ և սեփական պահանջմունքը ևս փակում է ներմուծմամբ:
Հայաստանում գնի վրա ազդել է միջազգային շուկայում նավթամթերքի գների անկումը:
Մանր շուստրիությամբ Ադրբեջանի հետ քիրվայության ջատագովները, պիտի մեկ հարցի պատասխանեն.
-Եթե ադրբեջանական վառելիքը էժան է, իսկ դուք պետական բյուջեի ծախսման պատասխանատուն եք, ինչու՞ պետության կարիքների համար վառելիքի գնումը չեք իրականացնում էժան այդ գնառաջարկով:
Պատասխանը ակնհայտ է՝ այդ բենզինը նախատեսված է, որպես քարոզչական նյութ և պետք է վաճառվի ցուցադրաբար ձեր գրպանային օլիգարխի լցակայանից...»։

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան