Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ.

«Պետք է հենվել սեփական մտքերի վրա, իսկ այդպիսի մտքեր մեր ընդդիմությունը չունի»․ Մարիա Կարապետյան

55
Այսօր, 01:06
«Պետք է հենվել սեփական մտքերի վրա, իսկ այդպիսի մտքեր մեր ընդդիմությունը չունի»․ Մարիա Կարապետյան

ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը չի սնում մեր մեջ դարեր գործած այն քաղաքական ծրագիրը, թե մեզ փրկիչ է անհրաժեշտ։ Սա արդեն շատ կազդուրիչ ազդեցություն է ունեցել մեր քաղաքական քննարկումների վրա։ Տեսանելիորեն քչացել են Արևմուտքում «նոր Ռուսաստան» փնտրող մտքերը։ Սա շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։
Նույնիսկ նրանք, ովքեր քարոզում են «դարձ դեպի Ռուսաստան», քանդում են իրենց նախկին քաղաքակրթական թեզերը։ Նախկինում այդ թեզը այն էր, թե մենք քաղաքակրթորեն անհամատեղելի ենք մեր տարածաշրջանի հետ, որ դարեր առաջ նվաճվել է Արևելքի ժողովուրդների կողմից։ Այժմ նրանք «բացահայտել են», որ Թուրքիան Արևմուտք է։ Երկու թեզերի պարագայում էլ նպատակը նույնն է՝ հիմնավորել, որ Ռուսաստանը ճակատագիր է։ Սակայն թեզերի այդպիսի կտրուկ հերթափոխից փլուզվում է քաղաքական ճակատագիր ունենալու մոտեցումը, և տեղ բացվում արտաքին քաղաքականության համար։ Սա էլ շատ լավ է մեր սեփական ոտքերի վրա կանգնելու համար։
Եվ վերջապես մեր ընդդիմությունը չգիտի, թե ինչ անի այն հանգամանքի հետ, որ նախագահ Թրամփը Ռուսաստանի հետ ոչ թե առճակատման՝ այլ լեզու գտնելու կողմնակից է։ Սա բոլորովին օգտակար չէ Հարավային Կովկասում մոտալուտ առճակատում կանխատեսելու համար։ Եվ այստեղից ծնվել է (իհարկե ոչ Հայաստանում) «գոնե Հայաստանի հաշվին լեզու գտնեն» միտքը։ Սա է ահա ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանով երաշխավորելու գաղափարի ծագումնաբանությունը։
Սեփական ոտքերի վրա կանգնելու համար նախ պետք է հենվել սեփական մտքերի վրա, իսկ այդպիսի մտքեր մեր ընդդիմությունն ակնհայտորեն չունի»։

Աղբյուրը`   Մարիա Կարապետյան