Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 փետրվարի, 2026 թ.

«3 հնարավոր սցենար՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում»․ Արմեն Պետրոսյան

68
Այսօր, 11:42
«3 հնարավոր սցենար՝ ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Իրանի դեմ ԱՄՆ-ի անզիջում և վերջնագրային դիրքավորման պայմաններում այս պահին հնարավոր է զարգացումների 3 սցենար։
Ըստ այդմ.
1. Բանակցություններ՝ ուժի կիրառման սպառնալիքի ներքո, որոնց արդյունքում Իրանը պետք է ամբողջովին հրաժարվի միջուկային ծրագրից, սահմանափակի հրթիռաշինության ոլորտը և տարածաշրջանի շիայական խմբավորումներին աջակցությունը։ Բանակցային գործընթացի մեկնարկն էականորեն կմեղմի լարվածությունը տարածաշրջանում, և կողմերին «դեմքը փրկելու» մանևրների հնարավորություն կընձեռի։
Ի դեպ, ներկայում կողմերի միջև տարածաշրջանային մի քանի երկրների միջնորդությամբ տեղի են ունենում ուղերձների փոխանակումներ։
2. Սահմանափակ թիրախային գործողություններ ռազմական օբյեկտների, բարձրաստիճան զինվորականների և պաշտոնյաների դեմ, ապա պարտադրված բանակցային գործընթացի մեկնարկ։
3. Լայնամասշտաբ պատերազմ, մինչև ցանկալի վերջնարդյունքը՝ վարչակարգի տապալումը»։

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան