Երևան`   +2 °C
Այսօր`   Կիրակի, 01 փետրվարի, 2026 թ.

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

65
Այսօր, 16:18
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով: Հայտնում է ռուսական Report լրատվական ալիքը:

Բեռնափոխադրված բեռի ընդհանուր ծավալը կազմել է 1746 տոննա։

Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, այնուհետև կշարժվի դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի դեպի Հայաստանի Դալարիկ կայարան։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է արդեն տեղափոխվել 285 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխում են 19900 տոննա հացահատիկ։