Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Բնականոն ծառայություն է»․ ՀՀ ՊՆ

77
Այսօր, 14:18
«Բնականոն ծառայություն է»․ ՀՀ ՊՆ

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ արձագանքելով Տեր Պսակ քահանայի հայտարարությանը։
Հոգևորականն այսօր հայտնել էր, որ ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և հավելել՝ ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,- նշել է Թորոսյանը: