«Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, ապա այժմ դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական պատերազմի և ԱՄՆ նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների հետևանքով Եվրոպական Միության և Մեծ Բրիտանիայի առջև առաջացած դժվարությունների հաղթահարման նպատակով Բրյուսելի ստրատեգները բավականին ակտիվ քայլեր են ձեռնարկում: Դրանք հիմնականում առևտրատնտեսական խնդիրների լուծմանն են նպատակաուղղված: Եթե հնում բոլոր ճանապարհները տանում էին դեպի Հռոմ, ապա այժմ, դրանք ձգվում են դեպի Պեկին և Դելի: Պեկինում արդեն բարձրագույն մակարդակով բանակցություններ են վարել Մակրոնը և Սթարմերը, նախատեսվում է նաև Մերցի այցը: Եվրոպական Միության ղեկավարներ Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մի քանի օր առաջ դարակազմիկ բանակցություններ և պայմանագրեր ձեռք բերեցին Դելիում: Կնքվեցին աննախադեպ համաձայնագրեր Հնդկաստանի և ԵՄ շուկաների համար առավելագույն բարենպաստ պայմաններով: Ի դեպ հիացած եմ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ճկուն և հեռատես դիվանագիտությամբ: Ամենուր հաջողությունը ուղեկցում է նրան: Բավականին մեծ ուշադրության է սկսել արժանանալ Վիետնամը, որի տնտեսական ներուժը իրեն է ձգում արևմտյան պետություններին: Իհարկե բարձրանում է Ճապոնիայի կշիռը: Ի տարբերություն էներգետիկ և տնտեսական խնդիրներ ունեցող եվրոպական երկրների, որոնք մեծապես կապված են ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման, Ճապոնիան իրեն հեռու պահեց պատերազմից և ներկայումս գրեթե չի տուժել: Շատ հետաքրքիր էր Տոկիոյում երկու հզորագույն վարչապետուհիների Ջորջիա Մելոնիի և Սանաե Տակաիտիի բանակցությունները: Այստեղ ևս իտալո-ճապոնական համաձայնագրեր կնքվեցին: Մելոնին ձգտում է ձերբազատել Իտալիան նոր տնտեսական մարտահրավերներից: Կարծում եմ, որ մեր վերլուծական փորձագիտական կենտրոնները անհրաժեշտ է, որ չանտեսեն այս իրողությունները»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է»․ Ռուբեն Մելիքյան
8204:06
«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան
7903:06
«Փորձ է արվում «Հայ Եկեղեցու» կոոպերատիվ բաժանմունք ստեղծել ԶՈՒ-ում, որտեղ կծառայեն տիրադավներ»․ Արմեն Այվազյան
8201:06
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման դեպքում Անկարան առավելություններ կստանա»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
10400:24
«Եթե հնարավոր եք համարում ՔՊ-ի հետ միավորվելը, փակագծերը կբացեմ»․ Ստեփան Դանիելյան
11700:12
«ՀԱԵ-ի նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են»․ Արման Աբովյան
99Երեկ, 23:42
