Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի»․ Արշակ Սադոյան

78
Այսօր, 10:00
«Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի»․ Արշակ Սադոյան

«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի գրառումը․ «Հայրենակիցնե՛ր, երբ առաջիկա ընտրությունների արդյուքից է կախված ոչ միայն մեր երկրի ինքնիշխանությանը, այլ ողջ Հայ ժողովրդի գոյատևման հնարավորությունը, հերիք է մեզ խաբենք՝ լավ ինչ է եղել որ, կապրենք կտեսնենք:
Մեր պասիվությունը մեզ կործանման կտանի: Եւ այժմ ուղակի պարտավոր ենք պահանջել, պարտադրել մեր ապագայով իրոք մտահոգ քաղաքական ուժերին, որ մի կողմ դնելով փոխադարձ, հաճախ էլ անհիմն մեղադրանքերը, միջանձնային իրենց հարաբերություններում առկա լարվածությունը, տարաձայնությունները, միավորեն իրենց ջանքերը, պայմաններ ստեղծեն, որ ձևավորվի համազգային շահերով, ժողովրդավարական արժեքներով իրոք ղեկավարվող, դեպի քաղաքակիրթ աշխարհը կողմնորոշված ուժերից կազմված նախընտրական հզոր, հաղթող դաշինք:
Դաշինք, որը առաջիկա տարիների համար, կկարողանա հանրությանը ներկայացնել իրավիճակի շտկմանը, մեր անվտանգության, առաջընթացի ապահովմանը միտված նախընտրական իրագործելի, արդյունավետ ծրագիր: Ինչպես նաև վարչապետի, պատգամավորության թեկնածուների այնպիսի կազմ, որը ի վիճակի կլինի այն կյանքի կոչել:
Խնդիր դնելով՝ հնարավոր բոլոր միջոցներով նպաստել, որ այդ դաշինքը կազմավորվի, կարողանա հստակ ժամանակացույցով, ըստ գործունեության բոլոր հիմնական ոլորտների նախընտրական իրագործելի, արդյունավետ ծրագիր մշակել և հանրության համար ընդունելի կազմով վարչապետի, պատգամավորության թեկնածուների ցուցակ ներկայացնել.
Հաշտեցման Նախաձեռնող մեր խմբը կողմից՝ բաց դռների սկզբունքով շարունակաբար ընդլայնվող կազմով ձևավորվում է Աջակիցների հարթակ կազմավորումը:
Որը իր վրա պարտավորություն նաև կվերցնի՝ այժմյանից արդեն, քայլ առ քայլ լուսաբանել դաշինքի կազմավորման գործընթացը: Պայմաններ կստեղծի, որ Դաշինքում ընգրկվող ուժերը կարողանան հանգամանորեն ներկայացնել իրենց խնդիրները, մշակումները, մոտեցումները: Ինչպես նաև, կօգնի, կաջակցի, որ պահանջվող միջոցները ձեռք բերվեն, գործունակ շտաբներ կազմավորվեն, քարոզարշավի, զանգվածային միջոցառումների, գովազդման կազմակերպման խնդիրները հաջողությամբ լուծվեն»։

Աղբյուրը`   Արշակ Սադոյան