«Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե հանձներ»․ Գագիկ Մելքոնյան․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Զրուցել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ։ - Ոչ մի դեպքում համաձայն չեմ, որ Իրանի հետ կապված խնդիրներ են առաջանալու։ ԱՄՆ-ն այստեղ օֆիսում է աշխատելու, սահմաններին ո՛չ զորք է բերելու, ո՛չ էլ կանգնելու են էդտեղ, մեր սահմանապահ զորքերն են կանգնելու, ու չեմ հասկանում՝ ինչ կապ ունի ԱՄՆ-ն։ - 99 տարով վարձակալելու է տարածքը, իր ներկայությունն է ունենալու՝ եթե ոչ զորքի, այլ գուցե հատուկ ծառայության ներկայացուցիչների տեսքով, դրանից բխող բոլոր հետեւանքներով։ - Չկա նման բան, այդ ամենը համատեղ է արվելու, որ ասում եք՝ շահ չկա տնտեսական, մենք ոչ մի կոպեկ ներդրում չենք անելու ու 26 տոկոս օգտվելու ենք, ու նաեւ՝ ինչ գործողություն լինելու է՝ մաքսավճար եւ այլն, մենք լրիվ ստանալու ենք։ - Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք Իրանից հնչող մտահոգությունները, եթե ամեն ինչ այդքան պարզ է։ - Իրանի հետ ոնց էր, որ նախագահը երեք ամիս առաջ եկավ ստեղ, ասաց՝ խնդիրներ չունենք, բայց հիմա, երբ Իրան-ԱՄՆ հարաբերությունները լարված են, տարբեր մարդիկ տարբեր մեկնաբանություններ են անում, թե վտանգ է ներկայացնում։ - Հետո Իրանի նախագահի կողմից կոշտ հայտարարություն հնչեց․․․ - Այո, որովհետև, ասում եմ, լարված է հիմա ԱՄՆ-ի հետ, էստեղ էլ քաղաքականություն է։ Բայց ես ասեմ, որ մենք այստեղ շահում ենք հաստատ, ԱՄՆ-ն բերելու է՝ միլիարդավոր ներդրումներ անի, մենք 26 տոկոսը շահելու ենք, պլյուս մաքսատուրքերը։ Հիմա Քաջարանի մոլիբդենայինն էլ տվել ենք ուրիշներին, ուրիշներն աշխատացնում են, մեզ տված տոկոսներով միլիարդավոր շահույթ ենք ստանում, նույնն էլ սա է։ Ուղղակի Քոչարյանը Մարիա Զախարովայի տեղակալը ոնց որ լինի, որ իր հարցազրույցը նայում ես։ - Ի՞նչ կապ ունի Մարիա Զախարովան, ինչի՞ց ելնելով եք նման բան ասում։ - Ամեն ինչի, Ռուսաստանի համար գնանք, Ռուսաստանի ոտերը լվանք՝ ջուրը խմենք, էսենց բաներ էր ասում։ - Ես ներկա էի ասուլիսին, նման բաներ չեմ լսել, որ ասի։ - Իրա ասածներից էդպես ես պատկերացնում։ - Իսկ որ իր թիկունքում Արարատի լեռան, Խոր վիրապի նկար էր փակցված, դրանից ի՞նչ պատկերացում կազմեցիք։ - Ես չգիտեմ՝ ինչի համար էր էդ նկարը փակցրել, անկեղծ՝ չգիտեմ։ - Ասաց, որ, ի տարբերություն ձեզ՝ իշխանավորներիդ, իրենք տեր են մեր ազգային արժեքներին, սիմվոլներին։ - Քոչարյանը թող Ղարաբաղին տեր կանգներ, ոչ թե Ղարաբաղը հանձներ։ - Քոչարյա՞նն է հանձնել Ղարաբաղը, էդ ժամանակ Դուք էլ էիք պաշտոնյա․․․ - Դուք չգիտե՞ք, որ Ղարաբաղը շատ շուտվանից էինք հանձնել, խաբար չկար վրեքներս։ Վարչապետի ու իրանց տարբերությունն այն է, որ վարչապետն ասում է այն, ինչ կա, իսկ իրանք խաբել են, խաբել են բոլորիս։ - Ձեր վարչապետը չէ՞ր ասում, որ Արցախը Հայաստան է, խաբո՞ւմ էր։ Գիտեր, որ Քոչարյանը հանձնել է Ղարաբաղը, բայց նման բան էր ասում։ - Հա, ասել ա, պահի տակ ասել ա, բայց էն, որ իրանք ամբողջ ժողովրդին խաբել են, խաբել են ու խաբել, 26 տարի խաբել են։ Մեկը իրանցից տղամարդ չի եղել, որ հելնի կանգնի ասի․ ժողովուրդ ջան, էս ա մեր վիճակը, ոչ ոք չի ասել, իսկ հիմի ընտրություններ են, ամեն մեկն ուզում է դիվիդենտ շահի, ամեն մեկն իրեն վարչապետ է զգում։ Ասում է՝ երկիրը կհանի էս վիճակից, տասը տարի ղեկավարել էր, թող հաներ։ - Ինչի՞ց հաներ, Արցա՞խն էր հանձնված, թե՞… - Թող լուծեին Ղարաբաղի հարցը։ - Նոր ասում էիք՝ ինքն է հանձնել, հիմա ասում եք՝ լուծեր։ Բայց չէ՞ որ բանակցություններ էին գնում։ - Սերժ Սարգսյանն ասեց՝ ձև չկա, բանակցությունները ձախողվել են, գնացեք «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգել սովորեք։ - Փաշինյանն էլ իր զրոյական կետից էր սկսել։ - Այո, էդ կետը բերեց նրան, որ ԱՄՆ-ն էսօր Հայաստանում ա»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է»․ Ռուբեն Մելիքյան
8204:06
«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան
7903:06
«Փորձ է արվում «Հայ Եկեղեցու» կոոպերատիվ բաժանմունք ստեղծել ԶՈՒ-ում, որտեղ կծառայեն տիրադավներ»․ Արմեն Այվազյան
8201:06
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման դեպքում Անկարան առավելություններ կստանա»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
10400:24
«Եթե հնարավոր եք համարում ՔՊ-ի հետ միավորվելը, փակագծերը կբացեմ»․ Ստեփան Դանիելյան
11700:12
«ՀԱԵ-ի նկատմամբ համակարգային հետապնդումները հստակ հաշվարկված ծրագիր են»․ Արման Աբովյան
99Երեկ, 23:42
