«Բնակիչների նյարդերի հետ խաղալուց բացի՝ թմբուկներին է զարկում»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլոր ժամանակներում եղել են օրվա իշխանության նվագի տակ պարողներ, այդպես իշխանության տաքուկ տեղում տեղավորվող և այդ կերպ իրենց անձնական խնդիրները լուծողներ։ Բայց երբ երկրի վարչապետը ամեն օր բնակիչների նյարդերի հետ խաղալուց բացի, հարվածային գործիքներով թմբուկներին զարկում է, ու նրա նվագի տակ պարում են, դա նորություն է։ Դա էլ հենց պետք է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի շարունակի նյուզմեյքեր լինել, հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի անվտանգային վատ իրավիճակից,Բաքվում տանջվող հայ գերիներից, ավելի քան 15 միլիարդ դոլար պետական պարտքից, կենսաթոշակառուների խղճուկ թոշակներից, պետական բյուջեն պարգևավճարներով թալանելուց, տնտեսության վատթար վիճակից, Հայաստանում մոլեգնող թմրամոլությունից և խաղամոլությունից։ Ունենք պարապ գործերով զբաղվող, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ «Դումբ-դումբ-հու» արեք»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
