Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Եթե հնարավոր եք համարում ՔՊ-ի հետ միավորվելը, փակագծերը կբացեմ»․ Ստեփան Դանիելյան

78
Այսօր, 00:12
«Եթե հնարավոր եք համարում ՔՊ-ի հետ միավորվելը, փակագծերը կբացեմ»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի «Դեմ Եմ Բոլորին», իմ գրածը սրերով մի՛ ընդունեք: Հարցը շատ կոնկրետ է, ընտրություններից հետո դուք ՔՊ-ի հետ կմիավորվե՞ք, եթե ձեր առաջարկն ընդունեն (մի կողմ դնենք ձեր առաջարկի բովանդակային մասը), եթե անցնեք ԱԺ, այո՞, թե՞ ոչ:
Հիշեցնեմ ևս մեկ անգամ, ձեզ ՔՊ-ն 2018 թվականին խաբել է, ևս մեկ անգամ օգտագործվելո՞ւ եք, թե՞ ոչ՝ օգտագործելով ձեզ հավատացողներին: Այդ ծրագրի հեղինակները գիտեն, թե ինչի մասին է խոսքը:
Ի դեպ, 2018-ի ընտրություններին ես այն փոքրաթիվ մարդկանցից էի, ով ՔՈ-ին է ձայն տվել, նաև մի քանի ձայն բերելով ինձ հետ, ու ունեմ իրավունք այդ հարցը տալու: Եթե հնարավոր համարում եք ՔՊ-ի հետ ընտրություններից հետո միավորվելը, խնդրում եմ ինձանից չնեղանալ, արդեն փակագծերը կբացեմ, թե ինչի մասին է խոսքը»:

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան