Երևան`   -4 °C
Այսօր`   Շաբաթ, 31 հունվարի, 2026 թ.

«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան

59
Այսօր, 03:06
«Թուրքիան «TRIPP»-ը դիտարկում է որպես միջանցք՝ իր վաղեմի գաղափարախոսությունն իրականացնելու համար»․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Անկարայում տեղի տեղի ունեցավ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպումը, որի արդյունքում երկու երկների միջև ստորագրվեցին մեկ տասնյակ պայմանագրեր՝ երկու երկների հարաբերությունների տարատեսակ ոլորտներին վերաբերող: Սակայն այս ամենում հատկանշական է, որ Էրդողանը հանդիպման ժամանակ իրեն հատուկ հռետորաբանությամբ խոսեց «Թյուրական աշխարհի մասին»՝ նշելով. «Մենք համոզված ենք, որ կթողնենք մեր նշանակալի ազդեցությունը «Թյուքական աշխարհում»»: Էրդողանը նաև իր խոսքում հիշատակեց Իսմաիլ Գասպրինսկուն կամ Գասպարլըյին, ով հանդիսանում պանթյուրքիզմի գաղափարախոսության հեղինակներից մեկը: Մասնավորապես Էրդողանը մեջբերեց Գասպրիսկու հետևյալ խոսքերը. «Միասնական լեզվով, մտքով և գործով»: Այս խոսքերը հանդիսանում են պանթյուրքիզմի հիմնական կարգախոսներից մեկը: Թուրքական քաղաքական ենթատեքսը շատ հստակ է Հայաստանի հետ լավ հարաբերություններում: Իզուր չէ, որ նրանք «TRIPP» կոչվածը դիտարկում են որպես միջանցք՝ իրենց վաղեմի քաղաքական գաղափարախոսությունները հողի վրա իրականություն դարձնելու: Այսօրվա հայաստանյան իշխանությունն ավելի է մոտեցնում այդ իրականությունը: Մի քանի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ. Արցախը և արցախյան պայքարը կանխել են թուրքական ծավալապաշտական ոտնձգությունները»:

Աղբյուրը`   Մհեր Աբրահամյան