«Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Ալիևի»․ Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
![]() ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթի տեսանյութը, որտեղ նա անդրադառնում է միջազգային հանրության լռությանը. «Նիկոլ Փաշինյանը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա։ Հարձակվում է խոսքով և ուժով․ լռություն։ Ավելի քան 6 ամիս չորս արքեպիսկոպոսներ կալանքի տակ են․ լռություն։ Հայտնի բարերարն իր աջակցությունն է հայտնում Հայ Առաքելական եկեղեցուն և դրա համար ձերբակալվում․ լռություն։ Մենք նախաձեռնում ենք իմփիչմենթի գործընթաց և ընդդիմության վարչապետի թեկնածուն ձերբակալվում է․ լռություն։ Կառավարության պաշտոնյաները թիրախավորում են անհատ լրագրողներին. լռություն։ Ձերբակալվում են բլոգերներ։ Նրանցից մեկը հացադուլ է հայտարարում և վերջինիս առողջությունն այն աստիճան է վատթարանում, որ երեկ նրան դատարան են բերել անվասայլակով․ լռություն։ Պատգամավորին, պաշտոնաթող նախագահներին, ընդդիմադիր առաջնորդներին կամ ձերբակալում են, կամ արգելում բացակայել երկրից․ լռություն։ Այս սարսափելի փաստերի շարքը ես կարող եմ անվերջ շարունակել։ Քաղաքականապես իմ երկիրը բռնազավթված է Նիկոլ Փաշինյանի կողմից, ֆիզիկապես՝ Իլհամ Ալիևի։ Իմ ավելի քան 50 հայրենակիցներ Հայաստանում զրկված են ազատությունից՝ իրենց քաղաքական հայացքների համար, իսկ պաշտոնական տվյալներով իմ 19 հայրենակիցներ Բաքվում բանտարկության մեջ են միայն այն պատճառով, որ հայ են։ Ես ինքս ինձ համար որոշում կայացրել եմ՝ չե՛մ լռելու։ Այժմ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ընտրություն կատարելու ձեր հերթն է»։ Աղբյուրը` Հայկ Մամիջանյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
