«Այցի շրջանակներում Վենսը պետք է լուծի հայ գերիների հարցը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փետրվար ամսին սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան։ Վենսը այսօր աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է։ Այս այցը լավագույն առիթն է մեծ հանրային ալիք բարձրացնելու մեկ հստակ պահանջով՝ Վենսը պետք է լուծի հայ գերիների հարցը այս այցի շրջանակներում։ Նա դա վստահորեն կարող է անել։ Հայ հանրությունը պետք է բացառիկ կոնսոլիդացիա ապահովի այս հարցի շուրջ, ընդ որում՝ և՛ ՀՀ-ում, և՛ Սփյուռքում։ Սա նաև կարող է օգնել ՀՀ իշխանությունների վրա ազդելու և այս հարցն օրակարգի թիվ մեկ հարց դարձնելուն։ Սա իսկապես կարևորագույն ու բացառիկ շանս է այս հարցին լուծում տալու համար։ ԱՄՆ-ն կարող է դա անել։ Բաքվում հայ գերի մնալ չի կարող։ Դա անհամատեղելի է խաղաղության մասին խոսույթի հետ: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Սրանք միշտ սոված են ու ուտելուց են խոսում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1500:30
«ՀՀԿ զինանոցում իմփիչմենթի գործիքը սպառված չէ»․ Էդուարդ Շարմազանով
5000:06
Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է
76Երեկ, 21:06
«Վահագն Խաչատուրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան»․ Ոսկան Սարգսյան
77Երեկ, 20:30
«Ոստիկանների թիվն աճում է, տեխնիկապես վերազինվում են, բայց կրիմինալը ծաղկում է»․ Կարեն Վրթանեսյան
80Երեկ, 20:00
«Էս խեղճ մարդկանց սոված եք պահում»․ Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
72Երեկ, 19:40
